ԿարևորՄիջազգային

Թրամփը սպառնում է ԵՄ-ին, ԵՄ-ն՝ խոստանում ամրապնդել հարաբերությունները

Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը  հայտարարել է, որ Եվրամիության դեմ տուրքեր կսահմանվեն, եթե ԱՄՆ- ի հետ առեւտրային դեֆիցիտը չկրճատեն՝ նավթի և գազի մեծածավալ գնումներով։  

«Ես ասել եմ Եվրոպական Միությանը, որ նրանք պետք է լրացնեն իրենց ահռելի դեֆիցիտը Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում՝ մեր նավթի և գազի լայնածավալ գնումների հաշվին, այլապես տուրքեր կլինեն բոլոր ուղղություններով!!!»,- գրել է Թրամփը Truth Social-ում:

Reuters- ը հայտնում է, որ ԱՄՆ կառավարության տվյալների համաձայն՝ Եվրոպական Միությունը արդեն գնում է արտահանվող ամերիկյան նավթի և գազի մեծ մասը։ Ներկայումս լրացուցիչ ծավալներ չեն նախատեսվում, քանի դեռ Միացյալ Նահանգները չի ավելացրել արդյունահանումը կամ ԱՄՆ էներգետիկ ռեսուրսների մեկ այլ խոշոր սպառողին՝ Ասիային մատակարարվող ծավալները չի վերահասցեավորել։

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ պատրաստ է ընտրված նախագահի հետ քննարկել, թե ինչպես ամրապնդի իրենց արդեն իսկ ամուր հարաբերությունները, այդ թվում ՝ էներգետիկ ոլորտում

«ԵՄ — ն մտադիր է աստիճանաբար հրաժարվել Ռուսաստանից Էներգակիրներ ներմուծելուց և դիվերսիֆիկացնել մատակարարումների աղբյուրները», — ասել է Եվրահանձնաժողովի խոսնակ Օլաֆ Գիլը։

Ըստ Եվրոստատի՝ 2024 թվականի առաջին եռամսյակում ԱՄՆ-ն ապահովել է Եվրոպայի հեղուկ գազի պահանջարկի 47%-ը և նավթի 17%-ը։

Եվրոպական Միությունը  զգալիորեն ավելացրեց ԱՄՆ-ից նավթի և գազի գնումները, երբ որոշեց սահմանափակումներ սահմանել և կրճատել Ռուսաստանից իր  էներգատիկ կախվածությունը։

Թարգմանությունը՝ Կարինե Ծատրյանի

Կարդացեք նաև

Back to top button