Այս շաբաթ Բոսնիայի մայրաքաղաք Սարաևոյի վրա իջել է մառախուղի և մշուշի շղարշը, ինչի պատճառով ցերեկային ժամերին տեսանելիությունը կրճատվել է մինչև մի քանի տասնյակ մետր, բնակիչները ստիպված են տնից դուրս չգալ, քանի որ շրջակա միջավայրի աղտոտվածության մակարդակը հասել է վտանգավոր մակարդակի:
IQAir-ի տվյալներով, Սարաևոն Եվրոպայի ամենաաղտոտված քաղաքն է, իսկ օդի որակը հասել է «շատ անհարմար» մակարդակի։ Սրա արդյունքում, այն աշխարհի ամենաաղտոտված քաղաքների շարքում է հայտնվել։
«Աղտոտվածությունը նվազեցնելու համար մասնագետները կոչ են անում նվազեցնել վառելիքի օգտագործումը և երթևեկության խցանումները։ Սարաևոյի իշխանությունները դեռ չեն իրականացրել նախորդ տարվա խոստումները՝ արգելել հին մեքենաների շահագործումը, դադարեցնել դպրոցական դասերն ու բացօթյա հավաքները՝ օդի որակի վատթարացման դեպքում»,- գործակալության ասել է քաղաքի բնակիչներից մեկը։
Թարգմանությունը՝ Կարինե Ծատրյանի




