ԿարևորՀասարակություն

Վաչե Տերտերյանն ազատվել է պաշտոնից

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանն ազատվել է պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։

Վաչե Տերտերյանը գործադիր իշխանության մեջ տարածքային կառավարման համակարգը կարգավորող մարմինների հնաբնակներից էր։

Դեռ 1996 թվականին նա եղել է ՀՀ կառավարության քարտուղարության տարածքային կառավարման վարչության պետի տեղակալ, երկու տարի հետո նշանակվել տարածքային կառավարման նախարարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ապա ղեկավար, 2002-ից նա եղել է տարածքային ու տեղական ինքնակառավարման ոլորտը ղեկավարող պետական գերատեսչությունում փոխնախարար։

Կարդացեք նաև

Back to top button