ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանն ընդունում է Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը, քանի որ Մոսկվայի և Փհենյանի պաշտպանական համագործակցությունն աճում է, հայտնում է Reuters- ը։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերին հայտարարել էր, որ Մոսկվան Հյուսիսային Կորեայի «ապամիջուկայնացման» գաղափարը դիտարկում է որպես «փակված հարց», քանի որ հասկանում է Փհենյանի տրամաբանությունը։ Այս երկիրը իր պաշտպանության հիմք ապավինում է միջուկային զենքին:
«Մեր տագնապալի գնահատականներով, Ռուսաստանը, հակառակ տասնամյակներ շարունակվող հանձնառությանը, ընդունում է Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը»,- ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։
ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան իր ելույթում շեշտել է, որ Մոսկվայի և Փհենյանի միջև աճող համագործակցությունը Ռուսաստանի ինքնիշխան իրավունքն է:
Հյուսիսային Կորեան 2006 թվականից գտնվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների տակ, որոնց նպատակը Փհենյանի միջուկային զենքի ծրագրերը խաթարելն է։
Թարգմանությունը՝ Կարինե Ծատրյանի




