ԿարևորՄիջազգային

Առանց նախապայմանների, բայց պայմաններով․ Պուտինը՝ Ուկրաինայի հետ բանակցելու մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է բանակցել Ուկրաինայի հարցով առանց նախապայմանների, բայց հաշվի առնելով ներկա իրավիճակը և նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները։

«Մենք նախապայմաններ չունենք, մենք պատրաստ ենք երկխոսություն վարել առանց նախապայմանների, բայց այն բանի հիման վրա, ինչի շուրջ պայմանավորվել ենք 2022 թվականի վերջին Ստամբուլում կայացած բանակցային գործընթացում և այն իրողությունների հիման վրա, որոնք այսօր կան»։ — մամուլի ասուլիսում ասել է Պուտինը։

Ռուսաստանը պատրաստ է խաղաղության համաձայնագրեր կնքել Ուկրաինայի ցանկացած օրինական իշխանությունների հետ, նույնիսկ Վլադիմիր Զելենսկու հետ, սակայն Կիևի ներկայիս իշխանությունները, Ռուսաստանի նախագահի խոսքով, անօրինական են։

«Եթե ինչ-որ մեկը գնա քվեարկության և լեգիտիմություն ձեռք բերի, մենք կխոսենք ցանկացածի հետ, այդ թվում՝ Զելենսկու հետ, բայց հիմա, եթե Ուկրաինան իսկապես ցանկանում է գնալ խաղաղ կարգավորման ճանապարհով, նրանք, իհարկե, կարող են դա անել։

Նրանք կարող են այդ գործընթացը կազմակերպել Ուկրաինայի ներսում, ինչպես ցանկանում են, մենք կարող ենք պարզապես [խաղաղության համաձայնագրեր] ստորագրել միայն նրանց հետ, ովքեր օրինական են։ Իսկ Ռադան ու Ռադայի նախագահը լեգիտիմ են»,- հայտարարել է ՌԴ նախագահը։

Կարդացեք նաև

Back to top button