ԿարևորՔաղաքական

Բանակը պետք է տեղավորվի տարածաշրջանային իրադրության և խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ Փաշինյան

Զինծառայողի պիտանելիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում փոփոխություններ են նախատեսվում։

Կառավարության այսօրվա նիստում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասել է, որ «ցանկում մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները մեկ անգամ տրված տարկետման ժամկետի ավարտից և առողջապահական վիճակի վատթարացում չարձանագրումից հետո» նորակոչիկը կճանաչվի ծառայության համար «սահմանափակումով պիտանի»։

Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պետք է կերպափոխվի ոչ միայն բանակը, այլև հանրության վերաբերմունքը բանակի նկատմամբ։ Արձագանքելով, որ հանրության ավելի լավ վերաբերմունք ինչպե՞ս կարելի է ունենալ բանակի նկատմամբ, քան կա՝ վարչապետը նշել է, որ «բանակի ընկալումը ընդհանուր առմամբ պետք է կերպափոխվի, և բանակը պետք է հստակ մեր քաղաքական և ռազմավարական ընկալումների շրջանակում տեղավորվի, այդ թվում՝ տարածաշրջանային իրադրության և խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ»

Այդ համատեքստում ՀՀ միակ խնդիրը միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության պահպանումն է, շեշտել է վարչապետը։

Կառավարությունը հավանություն է տվել առաջարկվող փոփոխությունների նախագծին։

Կարդացեք նաև

Back to top button