ԿարևորՄիջազգային

Սիրիան սպառնալիք չէ աշխարհի համար՝ ասում է երկրի դե ֆակտո առաջնորդը

Սիրիայի դե ֆակտո առաջնորդ Ահմեդ ալ-Շարան հայտարարել է, որ երկիրը հյուծված է պատերազմից և սպառնալիք չէ իր հարևանների կամ Արևմուտքի համար:

Սիրիան պատերազմից հյուծված է եւ իր հարեւանների կամ Արեւմուտքի համար սպառնալիք չէ, BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է երկրի դե ֆակտոր առաջնորդ Ահմեդ ալ Շարան։

Նա միջազգային հանրությանը կոչ է արել չեղյալ հայտարարել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները։ «Տեղի ունեցածից հետո պատժամիջոցները պետք է հանվեն։ Դրանք ուղղված էին հին ռեժիմի չեմ եւ չի կարելի նույն կերպ վարվել զոհի եւ ճնշողի հետ»,- ասել է նա։

Ալ Շարան կոչ է արել նաեւ իր ղեկավարած «Հայաթ Թահրիր ալ Շամը» հանել ահաբեկչական կազմակերպություններից ցանկից։ Ըստ նրա՝ իրենք չեն թիրախավորել խաղաղ բնակիչները կամ քաղաքացիական տարածքները։

Նա հերքել է, որ ցանկանում է Սիրիան վերածել Աֆղանստանի տարբերակի պետության։ «Աֆղանստանը ցեղային հասարակություն է: Սիրիայում այլ մտածելակերպ է»,- ասել է նա։

«Մենք Իդլիբում համալսարաններ ունենք ավելի քան ութ տարի»,- ասել է Շարան՝ նկատի ունենալով Սիրիայի հյուսիս-արևմտյան նահանգը, որը 2011 թվականից գտնվում է իրենց վերահսկողության տակ: «Կարծում եմ՝ բուհերում կանանց տոկոսը 60%-ից ավելի է»։

Ալ Շարանը չի պատասխանել ալկոհոլի օգտագործման թույլտվության հարցին։ Ըստ նրա՝

լինելու է «Սիրիական իրավական փորձագետների կոմիտե՝ սահմանադրություն գրելու համար։ Նրանք կորոշեն։ Եվ ցանկացած կառավարիչ կամ նախագահ պետք է հետևի օրենքին»:

Կարդացեք նաև

Back to top button