ԿարևորՔաղաքական

Նախնական քվեարկության ինստիտուտն ավելի կամրապնդենք և կկիրառենք. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախնական ընտրությունների ինստիտուտի ներդրումը համարում է ժողովրդավարության ամրապնդման կարևոր քայլ։

Ըստ վարչապետի՝ Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունները թեև ճգնաժամային և ցավալի էին, սակայն կարևոր քայլ են Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ճանապարհին։

«Խոսքը նախնական ընտրությունների կամ քվեարկության ինստիտուտի մասին է, որը, կարծում եմ, չափազանց կարևոր է, որը մեր երկրում ժողովրդավարությունը, որպես ինստիտուտ, ևս մի քայլով ամրացնում է»,-ասաց Փաշինյանը։

«Վերջին շրջանում և դրանից առաջ էլ շատ քննարկումներ կան ընդդիմության գործընկերների կողմից, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ինչքանով է Հայաստանը և Հայաստանի կառավարությունը նվիրված ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին՝ սկսած անկախ դատական  համակարգից և վերջացրած մարդու իրավունքների պաշտպանությամբ։ Իհարկե, սա շատ կարևոր հարց է, բայց շատ կարևոր է, որ այդ հարցերի բոլոր պատասխաններն ունենք։ Առաջիկայում տարբեր ձևաչափերով ես այս հարցերին կանդրադառնամ։ Մեր հետագա գործունեության ընթացքում նախնական քվեարկության ինստիտուտն ավելի կամպրապնդենք և կկիրառենք»,-նշեց Փաշինյանը։ 

Կարդացեք նաև

Back to top button