ԿարևորՔաղաքական

Դեսպան Մակունցը կոնգրեսական Քալվերթի հետ հանդիպմանն ընդգծել է ԱՄՆ հետ հարաբերությունների խորացման Հայաստանի հանձնառությունը

Դեկտեմբերի 18-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Քեն Քալվերթի հետ (հանրապետական, Կալիֆորնիա):

Ինչպես հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից, զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և տարածաշրջանում կայունության ապահովման հետ կապված հարցեր։

Դեսպանն ընդգծել է ՀՀ հանձնառությունը հետագայում ևս խորացնել հարաբերությունները ԱՄՆ հետ՝ հույս հայտնելով, որ առաջիկայում հանրավոր կլինի ամրագրել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը։

Կարդացեք նաև

Back to top button