ԿարևորՄշակույթ

Կրթությունը և մշակույթը միավորել են ԱրարատԲանկին և «4090 Բարեգործական» հիմնադրամին

ԱրարատԲանկը, հավատարիմ մնալով իր սոցիալական պատասխանատվության սկզբունքներին, երրորդ անգամ հանդես է գալիս որպես «4090 Բարեգործական» հիմնադրամի կազմակերպած բարեգործական համերգի գլխավոր հովանավոր։ Այս անգամ բանկը հովանավորում է «Aznavour 100» համերգը։ Ազնավուրի հանրահայտ ստեղծագործությունները Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ և մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ  ներկայացրեց  ֆրանսիացի երգիչ Ժյուլ Գրիզոնին։  Համերգի ողջ հասույթն ուղղվելու է 2016 և 2020 թվականների պատերազմների և դրանց հաջորդող մարտական գործողությունների մասնակից ուսանողների կրթավճարների տրամադրմանը։ «Aznavour 100» համերգը ԱրարատԲանկի կողմից իրականացվող Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված երկրորդ սոցիալական նախաձեռնությունն է։

Կարդացեք նաև

Back to top button