
Ուկրաինայի անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Վադիմ Սուխարևսկին պաշտոնապես հայտարարել է, որիր երկիրը սեփական լազերային զենք է ստեղծել՝ «Տրեզուբեց» անունով: Նա նշել է, որ Ուկրաինան կարող է արդեն ավելի քան երկու կիլոմետր բարձրության վրա ինքնաթիռներ խոցել: Ծավալուն հոդվածով անդրադառնալով այս նորությանը, BBC-ի ուկրաինական ծառայությունը արձանագրել է, որ լազերային զենքը նոր մարտահրավեր է ռուսական կողմի համար։ Այս տեղեկատվությանը զուգահեռ, գերմանական հեղինակավոր «Դոյչե վելլե» (DW) պարբերականը Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից գործակալական ցանցի բացահայտման մասին է հաղորդել։ Ըստ այդմ՝ 12 գործակալներն աշխատել են հօգուտ ռուսական։
Լազերային զենքի մշակումները սկսվել են դեռևս 60-70-ական թվականներին ԽՍՀՄ-ում և ԱՄՆ-ում: Սակայն այդ ժամանակ տեխնոլոգիական և տեխնիկական սահմանափակումների պատճառով լուրջ զարգացում չապրեցին: Այս մասին նկատել է BBC-ի ուկրաինական ծառայությունը, լազերային զենքի մշակումների համաշխարհային համատեքստում անդրադառնալով սեփական լազերային զինատեսակը ստեղծելու մասին Ուկրաինայի հայտարարությանը։ Ըստ BBC-ի՝ այժմ լազերային զենքի մշակումներ ունեն ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Իսրաելը, Հարավային Կորեան և Ճապոնիան։
«Տրեզուբեց» կոչվող ուկրաինական զինատեսակի հնարավորությունները BBC-ն ներկայացրել է նախ՝ ըստ Ուկրաինայի անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Վադիմ Սուխարևսկու հայտարարության։
«Ուկրաինական լազերային զինատեսակը կարող է խոցել ինքնաթիռներ 2 կիլոմետր բարձրության վրա, ինչպես նաև իրականացնել թիրախավորում բարձր ճշտությամբ։ Հրամանատարը նշել է, որ Ուկրաինան, հավանաբար, դարձել է հինգերորդ երկիրը աշխարհում, որն ունի մարտական լազերային զենք»,-ասված է հայտարարության մեջ:
Ուկրաինական զինտեխնիկայի փորձագետ, «Ukroboronprom» կոնցեռնի նախկին աշխատակից Օլեգ Կատկովը մի քանի կարևոր դիտարկումներ է արել, խոսելով ուկրաինական լազերային զենքի մասին:
Վերջին 50 տարիներին լազերային զենքի տեխնոլոգիաները դարձել են ավելի մատչելի՝ նկատել է փորձագետը։ Նրա խոսքով՝ 2022 թվականից հետո ուկրաինական պաշտպանական արդյունաբերությունը զգալիորեն փոխվել է.
«Մինչև 2022 թվականը և հետո եղած ուկրաինական պաշտպանական արդյունաբերությունը միանգամայն տարբեր է: Ես բոլորովին չեմ զարմանա, եթե պարզվի, որ լազերային զենքի մշակումը Ուկրաինայում նախաձեռնություն է որևէ մասնավոր սթարթափի, այլ ոչ թե պետական նախագծային բյուրոյի»:
Ռազմական փորձագետը նաև շեշտել է, որ լազերային զենքի արդյունավետությունը շատ բարդ հարց է և կախված է բազմաթիվ գործոններից՝ սկսած լազերային ճառագայթի ձևավորման տեխնոլոգիայից, մինչև տարբեր հեռավորություններում ճառագայթի ֆոկուսում շարժվող նպատակակետի վրա ֆիքսման հնարավորություն ու եղանակային պայմաններ։
Ուկրաինական զինտեխնիկայի փորձագետի կարծիքով՝ լազերային զենքը շատ երկրներում դեռ փորձարկման փուլում է, և դեռ հստակ չէ՝ ինչպես կիրառել այն գործնականում: Կատկովը միաժամանակ նշում է.
«Եթե «Տրեզուբեց»-ը պարզապես փորձարկման նմուշ չէ, այլ դառնում է բարձր արդյունավետ շարքային արտադրանք մարտական պայմաններում, ապա դա կլինի իսկական տեխնոլոգիական հեղափոխություն»:
«Տրեզուբեց»-ի մասին տեղեկությունները դեռ սահմանափակ են: Ռազմական փորձագետ Օլեգ Կատկովը շեշտում է, որ շատ վաղ է խոսել դրա լիարժեք մարտական արդյունավետության մասին:
Լազերային զենք ստեղծելու մասին հայտարարությանը զուգահեռ, Ուկրաինան հայտարարել է, որ երկրիանվտանգության ծառայությունները բացահայտել են ռուսական հետախուզության համար աշխատող լրտեսական ցանցի 12 գործակալների, որոնք հետախուզություն են իրականացրել F-16 ինքնաթիռների և հակաօդային պաշտպանության դիրքերի վերաբերյալ։ Հաղորդելով այս տեղեկությունը, գերմանական DW գործակալությունը հավելում է, որ գործակալները հետևել են ՀՕՊ դիրքերին և գաղտնի օդանավակայաններին՝ հիմնականում աշխատելով Դնեպրոպետրովսկի մարզում: Ուկրաինայի անվտանգության ծառայության հայտարարությունն է մեջբերել DW-ն։
«Հատուկ գործողության արդյունքում բացահայտվել են 12 ռուսական գործակալներ և նրանց տեղեկատուները: Նրանցից մի մասը դասալիքներ են, որոնք ինքնակամ լքել են Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները, իսկ երբ թաքնվում էին արդարադատությունից, վերահավաքագրվել են ռուսական հատուկ ծառայության կողմից»։
Այս գործողությունը կարող է ևս մեկ անգամ ցույց տալ ուկրաինական ռազմական և անվտանգային համակարգի արդյունավետությունը բարդ մարտահրավերների պայմաններում՝ եզրափակել է գերմանական պարբերականը։




