
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ պայմանավորվածություն դեռ չկա, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Մենք մյուս հանդիպման ամսաթվի վերաբերյալ դեռ պայմանավորվածություն չունենք։ Բայց ես կարծում եմ, որ մոտ ժամանակներում հանդիպում կլինի, որովհետև կանոնակարգի (սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության) քննարկման, հաստատման փուլերում եղել է պայմանավորվածություն, որ կանոնակարգն ուժի մեջ մտնելուց հետո մենք, այո՛, պետք է հանդիպենք և շարունակենք աշխատանքները»,- ասել է Գրիգորյանը։




