ԿարևորՄիջազգային

Վերադարձրեք մեր եվրոպական ապագան. Զուրաբիշվիլին դիմել է Եվրախորհրդարանին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Եվրախորհրդարանում խոսել է հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանում տիրող իրավիճակի, բողոքի ակցիների մասին։ Նա դիմել է Եվրամիությանը՝ խնդրելով ճնշում գործադրել Վրաստանի կառավարության վրա՝ նոր ընտրություններ անցկացնելու համար:

«Կարծես վերադարձել ենք 1921 թվական, տեսարանները կրկնվում են», — ասել է նա՝ ընդգծելով, որ շարժումը խաղաղ է, ոչ թե հեղափոխական։

«Մենք միայն երկու բան ենք խնդրում՝ վերադարձրեք մեզ ընտրություններում գողացված ձայնը և մեր եվրոպական ապագան՝ նոր ընտրությունների միջոցով»,– ասել է Զուրաբիշվիլին։

Նախագահն ընդգծել է, որ այն, ինչ տեղի է ունենում Վրաստանում, վերաբերում է ոչ միայն իր երկրի ժողովրդավարությանն ու ընտրություններին, այլ նաև Եվրոպային և նրա ռազմավարական շահերին:

Եթե ​​Վրաստանն ընկնի «ռուսական վերահսկողության տակ, ապա դա կանդրադառնա ամեն ինչի վրա՝ Սև ծովի անվտանգությունից մինչև Հայաստանի եվրոպական ապագան։ Խաղադրույքները բարձր կլինեն»:

Եվրամիության ղեկավարները Վրաստանի զարգացումները կքննարկեն հինգշաբթի Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում։

Կարդացեք նաև

Back to top button