ԿարևորՀասարակություն

Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն․ օդի ջերմաստիճանը կբարձանա 2-4 աստիճանով

Դեկտեմբերի 18-ին Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնավում, պոռթկումները մինչև 25-30մ/վրկ, Շիրակում, Կոտայքում և Վայոց ձորում 15-20մ/վրկ։ Արարատյան դաշտում և Երևանում ուժեղ քամիներ չեն կանխատեսվում։

Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք։ Դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան 4-9մ/վ, դեկտեմբերի 19-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ, դեկտեմբերի 18-ին՝ 15-20մ/վ, առանձին շրջաններում՝ մինչև 25-30մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 18-19-ին աստիճանաբար կբարձանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում`
Դեկտեմբերի 18-ին երեկոյան ժամերին, 19-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն։ Դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կարդացեք նաև

Back to top button