ԿարևորՔաղաքական

Պատրիկ Ֆալոնը պատրաստակամություն է հայտնել միանալ ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբին

Դեկտեմբերի 17-ին դեսպան Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Պատրիկ Ֆալոնի հետ (հանրապետական, Տեխաս), հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Քննարկվել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային այլ գործընթացներ։ Երկուստեք կարևորվել է ԱՄՆ և ՀՀ միջև հարաբերությունների է՛լ ավելի խորացման անհրաժեշտությունը։

Ի պատասխան դեսպանի առաջարկի՝ կոնգրեսականը պատրաստակամություն է հայտնել միանալ ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբին։

Կարդացեք նաև

Back to top button