
Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը (խորհրդարանի ստորին պալատը) 96 կողմ, 80 դեմ և 16 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է բանաձև, որը երկրի կառավարությանը կոչ է անում հրավիրել միջազգային խաղաղության ֆորում՝ նպաստելու Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև բաց երկխոսությանը միջազգային հսկողության ներքո՝ նրանց անվտանգության և հավաքական վերադարձի իրավունքի հարցերը քննարկելու համար:
«Դա պետք է իրականացվի միջազգային վերահսկողության ներքո։ Նպատակն է «բանակցել այնտեղ պատմականորեն բնակվող հայ բնակչության անվտանգ և հավաքական վերադարձի շուրջ»,- ասել են օրենսդիրները։
Բանաձևը կներկայացվի խորհրդարանի վերին պալատին` Կանտոնների խորհրդին։ Ազգային կառավարությանը հանձնարարվելու է կազմակերպել համաժողովը, եթե կառավարությունը հավանություն տա առաջարկին:
Արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսը դեմ է արտահայտվել միջնորդությանը։




