Ուկրաինայի անվտանգության ուժերի աղբյուրները Reuters-ին եւ AFP-ին հայտնել են, որ իրենք են կանգնած ՌԴ ԶՈՒ ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական պաշպանության զորքերի պետ, գեներալ լեյտենանտ Իգոր Կիրիլովի սպանության հետեւում։
Ռուսաստանի Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ Մոսկվայի Ռյազանի պողոտայում «բնակելի տան մուտքի մոտ կանգնեցված ինքնագլորում տեղադրված պայթուցիկ սարք է գործի դրվել»։
Կոմիտեն գեներալ Կիրիլովի սպանությունը որակել է «ահաբեկչություն»։
«Միջադեպը որակավել է ահաբեկչական գործողություն, սպանություն, զենքի եւ զինամթերքի ապօրինի շրջանառություն»,- ասել է Քննչական կոմիտեի մամուլի-քարտուղար Սվետլանա Պետրենկոն։




