ԿարևորՏնտեսական

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկել են ոսկերչության ոլորտում Իրանի հետ համագործակցության, համատեղ արտադրության հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը դեկտեմբերի 16-ին ընդունել է ԻԻՀ Սպահան քաղաքի ոսկու և ոսկերչական իրերի արտահանման կոնսորցիումի գործադիր տնօրեն, Սպահան նահանգի Ոսկու, ոսկերչական իրերի, արծաթի և թանկարժեք քարերի արտահանողների և արտադրողների ասոցիացիայի տնօրենների խորհրդի նախագահ Մոհսեն Թալայ Մինայիի գլխավորած պատվիրակությանը։

Կողմերը քննարկել են ոսկերչության ոլորտում երկկողմ համագործակցության, համատեղ արտադրության կազմակերպման և միջազգային այլ շուկաներ պատրաստի արտադրանքն արտահանելու հնարավորությունները։

🖇 Հանդիպման ընթացքում Էդգար Զաքարյանն ընդգծել է նախարարության պատրաստակամությունը համատեղ ծրագրերի մշակման ու իրականացման գործում։

Կարդացեք նաև

Back to top button