ԿարևորՀասարակությունՏնտեսական

Բիթքոինը սահմանել է պատմական նոր ռեկորդ. 106 հազ. դոլար

Բիթքոինի գինը դեկտեմբերի 16-ին հասել է 106 533 դոլար ռեկորդային մակարդակի։  Նավթի ռազմավարական պաշարի նման նաեւ բիթքոինի պաշար ստեղծելու ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկից հետո այս կրիպտորաժույթի գինը սկսել է էապես բարձրանալ։

Ըստ վերլուծաբանների՝ բիթքոինի գինը շուտով կհասնի 110 000 դոլարի:

Բիթքոինը և կրիպտոարժույթները հայտնվել են ուշադրության կենտրոնում, քանի որ ներդրողներն ակնկալում են, որ Դոնալդ Թրամփի ապագա վարչակազմը կստեղծի ավելի բարենպաստ կարգավորող միջավայր: Այս տարի բիթքոինի գինն ավելացել է 192%-ով:

Թարգմանությունը՝ Կարինե Ծատրյանի

Կարդացեք նաև

Back to top button