ԿարևորՀասարակություն

Քննարկվել է 2023-2026 թթ. ՀՀ-ԵԽ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը

Այսօր ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը բարձր է գնահատել ԵԽ-ի հետ շարունակական համագործակցությունը, հատկապես մարդու իրավունքների, դատաիրավական, հակակոռուպցիոն ու քրեակատարողական ոլորտներում իրականացվող բարեփոխումների աջակցման շրջանակում։

Զրույցի ընթացքում քննարկվել է 2023-2026թթ. ՀՀ-ԵԽ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը և բարեփոխումների հաջողությունը։

Նախարարը տեղեկացրել է, որ շուտով Կառավարության քննարկմանը կներկայացվի «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագիծը։

Կարդացեք նաև

Back to top button