ԿարևորՄիջազգային

Կերչի նեղուցում ռուսական նավթատարների խորտակումը կարող է Սեւ ծովում բնապահպանական աղետի պատճառ դառնալ

Կերչի նեղուցում փոթորկի պատճառով երկու նավթատար է խորտակվել, աղետի հետեւանքով նավթի արտահոսք է եղել, հայտնում է ՏԱՍՍ- ը։ Երկու լցանավերի անձնակազմերի տարհանումն ավարտվել է, անձնակազմի անդամներից մեկը մահացել է։

Արտակարգ իրավիճակների ներկայացուցիչները ՏԱՍՍ-ին հայտնել են, որ  լցանավերից մեկի առաջնամասը պոկվել է, միջադեպը տեղի է ունեցել ափից 8 կմ հեռավորության վրա։

Greenpeace- ի բնապահնաները հայտնում են, որ եթե 8 հազ. Տոննա նավթամթերքը լցվի ջուրը, ապա սա կարող է լինել Սեւ ծովի ավազանում տեխնոգեն ամենախոշոր աղետը։ Համաշխարհային կազմակերպության հետազոտական լաբորատորիայի ղեկավար Փոլ Ջոնսոնը, ըստ BBC- ի, հայտնել է, որ աղետի հետեւանքները գերազանցապես կախված են «քամիների եւ հոսանքների շարժից եւ ներկա եղանակային պայմաններում արտահոսքը շատ դժվար կլինի զսպել»։

Բնապահպանները հիշեցրել են, որ 2007 թվականի նոյեմբերի նույն վայրում աղետի էր ենթարկվել «Վոլգոնեֆթի» մեկ այլ նավթատար՝ 4,7 հազ. տոննա նավթամթերքով։ Այդ ժամանակ աղտոտվել էր նեղումի երկու կողմերը։

Կարդացեք նաև

Back to top button