ԿարևորՄիջազգային

Իրանում ընդունված նոր օրենքը կանանց համար խստացնում է հիջաբը ոչ ճիշտ կրելու պատիժները

Իրանի խորհրդարանն ընդունել է հիջաբի մասին նոր օրենք, որը խստացնում է պատիժներն այն կանանց համար, ովքեր խախտում են հագուստի խիստ կանոնները: Անգամ երկրի նախագահը կասկած է հայտնել նոր կանոնների վերաբերյալ, սակայն օրենքը կարող է ուժի մեջ մտնել առանց նրա հավանության։

Օրենքը քրեականացնում է «մերկությունը, անպարկեշտությունը, վատ հագուկապը» և խստացնում է պատիժները։ Նախատեսված են մտրակումներ, ծանր տուգանքներ, ազատազրկում, կրթության և աշխատանքի սահմանափակումներ կանանց և աղջիկների համար, ովքեր խախտում են դրա պահանջները։

Օրենքն արդեն հավանության է արժանացել Իրանի խորհրդարանի և Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից, որտեղ գերակշռում են բարձրաստիճան շիա հոգևորականները, և ուրբաթ օրվանից Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի սեղանին է: Նա, սակայն, արդեն կասկածներ է հայտնել նոր սահմանափակումների վերաբերյալ։

«Որպես այս օրենքի ընդունման պատասխանատու անձ՝ այս հարցում կասկածներ ունեմ»,- պետական ​​հեռուստատեսության եթերում ասել է Փեզեշքիանը։

Սակայն, եթե անգամ Փեզեշքիանը չստորագրի օրենքն առաջիկա հինգ օրվա ընթացքում, խորհրդարանի խոսնակն իրավասու է ճանաչել նրա ուժը: Սպասվում է, որ նոր սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 13-ից։

1979 թվականի Իսլամական հեղափոխությունից ի վեր Իրանում կանայք ստիպված են ծածկել իրենց մազերը հանրության առաջ:

Կարդացեք նաև

Back to top button