ԿարևորՄիջազգային

Թբիլիսիում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ հանրահավաք է ընդդեմ նախագահական ընտրությունների

Ընդդիմության ներկայացուցիչները, ինչպես նաև նրանց կողմնակիցները հավաքվել են Թբիլիսիում՝ Վրաստանի խորհրդարանի մոտ՝ բողոքելու երկրի նախագահական ընտրությունների դեմ, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Ցուցարարները կարծում են, որ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունները կեղծվել են, նոր գումարման խորհրդարանը լեգիտիմ չէ, ուստի օրենսդիր մարմինը չի կարող լեգիտիմ նախագահ ընտրել։

Ազատության հրապարակում՝ օրենսդիր մարմնից ոչ հեռու, ՆԳՆ-ն տեղադրել է հատուկ տեխնիկա՝ ջրցան մեքենաներ, ակուստիկ հրացաններ, ավտոբուսներ ոստիկանության անձնակազմի տեղաշարժի համար։ Հանրահավաքն անցնում է առանց ոստիկանության հետ բախումների։

Վրաստանը շաբաթ օրը կընտրի իր վեցերորդ նախագահին։ Առաջին անգամ պետության ղեկավարն ընտրվում է ոչ թե ուղղիղ քվեարկությամբ, այլ 300 ընտրողներից կազմված կոլեգիայի նիստում։ Այն բաղկացած է Վրաստանի խորհրդարանի 150 պատգամավորներից, Աջարիայի Գերագույն խորհրդի 21 պատգամավորներից, երկրի տարբեր շրջանների շրջանային սակրեբուլո-մունիցիպալ իշխանությունների 109 պատգամավորներից։ Նախագահի միակ թեկնածուն իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության թեկնածու, նախկին պատգամավոր, նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլին է։

Կարդացեք նաև

Back to top button