ԿարևորՀասարակություն

«Ստարլինկ»-ի լիցենզավորումը և թույլտվությունները տրամադրված են. ԲՏԱ նախարար

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ բավարարվել են ՀՀ տարածքում «ՍՏԱՐԼԻՆԿ Էյ Էմ» ՍՊ ընկերության հայտերը։

«Այսպիսով, լիցենզավորումը և թույլտվությունները տրամադրված են, և այժմ թևակոխում ենք թեստավորման փուլ, որը, լիահույս, եմ մոտակա ամիսներին կավարտվի, և ծառայությունն ամբողջությամբ կշահագործվի»,- գրել է նա։ 

Դեկտեմբերի 4-ի և դեկտեմբերի 13-ի՝ ՀԾԿՀ-ում կայացած նիստերի որոշումներով բավարարվել են ՀՀ տարածքում «ՍՏԱՐԼԻՆԿ Էյ Էմ» ՍՊ ընկերության հայտերը՝

1. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման լիցենզիայի թույտվություն տրամադրելու վերաբերյալ:

2. Արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կազմակերպման համար երկրորդական հիմունքներով ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման թույտվություն տրամադրելու վերաբերյալ:

Կարդացեք նաև

Back to top button