Կրեմլը բարձր է գնահատել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունը ռուսական տարածքի խորքում ամերիկյան հրթիռներով ուկրաինական հարվածների վերաբերյալ և ասել, որ այդ դիրքորոշումը լիովին համահունչ է հենց Մոսկվայի մոտեցմանը:
Նախօրեին Time ամսագրին տված հարցազրույցում է Թրամփը քննադատել հարվածները։ Այդ մեկնաբանությունները ենթադրում են, որ նա կարող է փոխել ԱՄՆ քաղաքականությունը Ուկրաինայի նկատմամբ, հայտնում է Reuters-ը։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Թրամփի հայտարարությունը համապատասխանում է էսկալացիայի պատճառների իրենց տեսլականին, ինչը եւ Մոսկվային գրավում է։
Միևնույն ժամանակ Պեսկովը հիշեցրել է բազմաթիվ պատժամիջոցների և այլ «թշնամական գործողությունների» մասին, որոնք ձեռնարկվել են Թրամփի առաջին նախագահության ընթացքում:
Թարգմանությունը՝ Կարինե Ծատրյանի