Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր վարչապետ է նշանակել կենտրոնամետ դաշնակից Ֆրանսուա Բայրուին։
Ինչպես հայտնում է AP-ը, 73-ամյա Բայրուն՝ Մակրոնի կենտրոնամետ դաշինքի կարևոր գործընկերը, տասնամյակներ շարունակ հայտնի դեմք է եղել ֆրանսիական քաղաքականության մեջ:
Նրա քաղաքական փորձը համարվում է առանցքային՝ կայունությունը վերականգնելու հարցում, քանի որ որևէ կուսակցություն մեծամասնություն չունի Ազգային ժողովում:
Նախկին վարչապետ Միշել Բարնիեն հրաժարական տվեց անցյալ շաբաթ՝ Ազգային ժողովում բյուջեի վեճերի պատճառով անվստահության քվեից հետո՝ Ֆրանսիային թողնելով առանց գործող կառավարության:
Մակրոնը ժողովրդին ուղղված իր ուղերձում խոստացել է մնալ իր պաշտոնում մինչև իր լիազորությունների ավարտը՝ 2027թ։ Մակրոնի կենտրոնամետ դաշինքը մեծամասնություն չունի խորհրդարանում, և Բայրուի կաբինետը պետք է ապավինի ձախերի և աջերի աջակցությանը, որպեսզի կարողանա մնալ իշխանության: Ակնկալվում է, որ նոր կառավարության կազմում կլինեն որոշ պահպանողականներ: