Սրտանց շնորհավորում եմ Լիտվայի նորանշանակ արտգործնախարար Կեստուտիս Բուդրիսին՝ X-ի իր էջում գրել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Ուրախ եմ՝ շարունակելու համատեղ աշխատանքը Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ, որոնք որակական նոր մակարդակի բարձրացվեցին ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵՄ-ի և նորդիկ-բալթյան ութնյակի հետ: Ակնկալում եմ շուտով սկսել մեր շփումները»,- նշել է Միրզոյանը:
Warm congratulations to newly appointed 🇱🇹FM @BudrysKestutis. Happy to continue working together towards further deepening 🇦🇲-🇱🇹 rels which have been elevated to qualitatively new level both bilaterally as well as w/🇪🇺 & NB8. Looking forward to our engagements! @LithuaniaMFA
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) December 13, 2024
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն էր հայտնել Լիտվայի նախկին արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսին և բարձր գնահատել նրա աջակցությունը Հայաստանին:
Dear @GLandsbergis, dear friend, being a true advocate of democracy & fight for freedom has not been the easiest task during past three years. You have done a lot, & I truly appreciate your dedication & support to my country, & to making 🇦🇲-🇱🇹 ties even stronger. I wish you all… pic.twitter.com/w3lptVQ4Qk
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) December 13, 2024