Դոհայում ավարտվել է Qatar Masters Open 2024 շախմատի միջազգային մրցաշարը:
Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը, տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից:
Շանթը նաև 14 կետով բարելավեց իր վարկանիշը:
Մրցաշարին մասնակցում էր 25 երկրի 138 շախմատիստ, այդ թվում՝ 43 գրոսմայստեր։