ԿարևորՀասարակություն

Սարիկ Մինասյանը նշանակվել է Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Գյումրիում կայացած փրայմերիզի մասնակիցների հետ՝ կից գրելով․

«Մեր բոլոր թեկնածուների ներկայությամբ Սարիկ Մինասյանին նշանակեցի Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Դավիթ Առուշանյանի թեկնածությունը կառաջադրեմ Շիրակի մարզպետի պաշտոնում»։

ՀՀ կառավարության դեկտեմբերի 12-ի որոշմամբ՝  ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են: Կառավարության որոշմամբ Գյումրի համայնքում նշանակվել է ավագանու արտահերթ ընտրություն։

Գյումրիում դեկտեմբերի 8-ից 10-ը անցկացվել էին նախնական ընտրություններ, որոնց արդյունքներով որոշվել էր քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուն։ Փաշինյանը նշել էր նաև, որ հենց այդ ընտրված պաշտոնակատարն էլ, ամենայն հավանականությամբ, կլինի ՔՊ թեկնածուն Գյումրիի քաղաքապետի առաջիկա ընտրություններում։

Այս տարվա հոկտեմբերի 28-ին Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն ու «Բալասանյան դաշինք» խմբակցության 14 անդամները հրաժարական էին տվել։ 

Կարդացեք նաև

Back to top button