ԿարևորՄիջազգային

Չինաստանն ու Ռուսաստանը պատրաստ են ուժեղացնել «ռազմավարական համատեղելիությունը». Սի Ծինփին

Չինաստանը պատրաստ է ուժեղացնել իր «ռազմավարական համատեղելիությունը» Ռուսաստանի հետ, այսօր հայտարարել է Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևին։ Մեդվեդեւը երկօրյա այցով Պեկին է ժամանել։

Ծինփինը ընդգծել է, որ Պեկինը և Մոսկվան պետք է պահպանեն սերտ համագործակցությունը բազմակողմ հարթակներում։

«Կողմերը պետք է ուղղորդեն համաշխարհային կառավարման գործընթացը ճիշտ ուղու վրա և համախմբեն գլոբալ հարավի երկրների և բարեկամ քաղաքական կուսակցությունների համատեղ դիրքորոշումը»,- Սի Ծինփինի խոսքերն է մեջբերում Չինաստանի պետական հեռարձակող CCTV-ն։

Թարգմանությունը՝ Կարինե Ծատրյանի

Կարդացեք նաև

Back to top button