«Շիրակ ավիա» ավիաընկերության Երևան-Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը որոշ ժամանակ օդում պտտվելուց հետո վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում, հայտնել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պետի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։
«Զվարթնոց» օդանավակայանից ուղևորները կտեղափոխվեն արդեն այլ ինքնաթիռով։
Երևանից Նիժնի Նովգորոդ չվերթ իրականացնող ինքնաթիռը 1,5 ժամ պտտվել էր Հայաստանի երկնքում։ Ինքնաթիռում եղել է 117 ուղևոր։