ԿարևորՔաղաքական

Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություն կանցկացվի

ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները»,- նշված է որոշման մեջ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքում ավագանու արտահերթ ընտրություն նշանակվեց:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 128-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքում նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի փետրվարի 20-ից»,- ասված է որոշման մեջ։

Հոկտեմբերի վերջին ավագանու Բալասանյան դաշինքի անդամները վայր էին դրել մանդատները։ Գյումրին, փաստացի չուներ ղեկավար։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով անցկացվեց ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության՝ փրայմերիզի միջոցով։

Երեք օր շարունակվող նախնական ընտրության արդյունքներով առաջատարը Սարիկ Մինասյանն է 253 քվեով։

Կարդացեք նաև

Back to top button