Ուկրաինական թեման է գլխավորը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Լեհաստան այցի օրակարգում։ Մակրոնը Վարշավա է ժամանել այսօր։ Երկու երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի ընդունման դեպքում եվրոպական զորքերի տեղակայումը Ուկրաինայում՝ որպես անվտանգության երաշխիք, հայտնում է Reuters-ը։
Նաեւ այս այցով եվրոպական երկրները ցանկանում են ԱՄՆ նոր վարչակազմին ցույց տալ, որ մոտ երեք տարի տեւող պատերազմի դադարեցման գործում իրենք եւս պատրաստ են ներդրում ունենալ։
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կձգտի անհապաղ հրադադարի բանակցություններ նախաձեռնել հակամարտության կարգավորման համար։ Նաև կոշտ քննադատության է ենթարկել եվրոպական այն դաշնակիցներին, որոնք չեն հասցնում իրենց պաշտպանական ծախսերը ՆԱՏՕ-ի պահանջած ՀՆԱ-ի 2% մակարդակին։
Ֆրանսիայի նախագահին դիմավորել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, որը ԵՄ-ում Ուկրաինայի ամենամեծ աջակիցներից է։
Թարգմանությունը՝ Կարինե Ծատրյանի




