ԿարևորՔաղաքական

ՀՀ դեսպանը Կանադայի վարչապետի և ԱԳ նախարարի հետ զրույցում վերահաստատել է հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը

Կանադայում Հայաստանի դեսպան Անահիտ Հարությունյանը Կանադայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների պատվին կայացած ընդունելության ընթացքում կարճատև զրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի և ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ։

Կանադայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք, որ, ընդգծելով երկու պետությունների միջև ձևավորված քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ՀՀ դեսպանը մասնավորապես վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը՝ առանձնակի կարևորելով Կանադայի դիրքորոշումը՝ ի պաշտպանություն ՀՀ ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

Կարդացեք նաև

Back to top button