ԿարևորՔաղաքական

ՔՊ-ն միաձայն որոշում է կայացրել հեռացնել Հակոբ Ասլանյանին խմբակցության կազմից. Կոնջորյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը միաձայն որոշել է հեռացնել Հակոբ Ասլանյանին խմբակցության կազմից` լրջագույն կարգապահական խախտման, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որդեգրած արժեքների և քաղաքական ուղեգծի հետ խիստ անհամատեղելի վարքի պատճառով, հայտնել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Այսօր Factor TV-ին տված հարցազրույցում պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել էր, որ սառեցնում է իր համագործակցությունը իշխող ՔՊ խմբակցության հետ։

Ավելի ուշ սոցցանցի իր էջում հրապարակում է արել՝ տեղեկացնելով, որ այսօրվա հարցազրույցում հայտարարությունը հիմնված է եղել սխալ տեղեկությունների վրա, և նա շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և խմբակցության անդամ:

Կարդացեք նաև

Back to top button