ԿարևորՄիջազգային

Հռոմի պապը սիրիացի ապստամբներին կոչ է անում խթանել երկրի կայունության ու միասնության վերականգնմանը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր Սիրիայում իշխանության եկած ուժերին կոչ է արել կայունացնել երկիրը և աշխատել ազգային միասնականությունը վերականգնելու համար, հայտնում է Reuters-ը:

«Հուսով եմ, որ նրանք կգտնեն քաղաքական լուծումներ, որոնք, առանց նոր հակամարտությունների կամ բաժանումների, պատասխանատվությամբ խթանել երկրի կայունության ու միասնության վերականգնմանը», — հայտարարել է պապը Վատիկանում ամենշաբաթյա ընդունելության ժամանակ  շաբաթական ելույթի ժամանակ:

Նա երկրի տարբեր կրոնական խմբերին կոչ է արել «քայլել միասին՝ ընկերության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում՝ հանուն ազգի բարօրության»:

Սիրիայի բնակչության մոտ 90 տոկոսը մահմեդականներ են: Այս երկրում  քրիստոնյաները պատմականորեն են ներկա, սակայն քրիստոնեական համայնքները  փոքրամասնություն են:

Վատիկանի գնահատմամբ՝ 25 միլիոնանոց Սիրիայում մոտ 300,000 կաթոլիկ կա։

Թարգմանությունը՝ Կարինե Ծատրյանի

Կարդացեք նաև

Back to top button