ԿարևորՄիջազգային

Էրդողանը հույս ունի, որ Սիրիայում անկայունությունը կլուծվի համաձայնությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանն ասել է՝ հույս ունի, որ Սիրիայում անկայունությունը կավարտվի սիրիացի ժողովրդի պահանջներին համապատասխան։

«Մեր ամենամեծ ցանկությունն է, որ պահպանվեն Սիրիայի տարածքային ամբողջականությունը և ազգային միասնությունը, եւ 13 տարի շարունակվող անկայունությունը ավարտվի սիրիական ժողովրդի օրինական պահանջներին համահունչ փոխզիջումով»,- նշել է Էրդողանը։

Ելույթ ունենալով մամուլի ասուլիսում՝ Էրդողանը շեշտել է, որ Անկարան ուշադիր հետևում է հարևան Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին և անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում Թուրքիայի անվտանգությանը վնաս չհասցնելու համար։

Թարգմանությունը՝ Կարինե Ծատրյանի

Կարդացեք նաև

Back to top button