ԿարևորՀասարակություն

Ամրապնդվում է Հայաստան-Բրիտանիա գործընկերությունը

ՀՀ Անվտանգության խորհրդի, ԱԳՆ-ի և ՊՆ-ի ներկայացուցիչները այցելել են Լոնդոն՝ ծանոթանալու Միացյալ Թագավորության (ՄԹ) փորձին անվտանգային, պաշտպանական և արտաքին քաղաքականության ոլորտներում:

Ինչպես հայտնում են ՀՀ-ում ՄԹ դեսպանությունից, հանդիպումներ են եղել ՄԹ կառավարության մարմինների, վերլուծական կենտրոնների, ինչպիսիք են RUSI-ն և Chatham House-ը, ինչպես նաև LSE համալսարանի հետ՝ փորձի փոխանակման և միջգերատեսչական համագործակցությունը խորացնելու նպատակով։

Ուսումնաճանաչողական այցը կազմակերպվել է Կովկասի ինստիտուտի կողմից և ֆինանսավորվել է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցությամբ՝ ՄԹ կառավարության կողմից։

Կարդացեք նաև

Back to top button