Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր վկայություն է տվել դատարանում՝ իր դեմ հարուցված կոռուպցիայի գործով։
Կաշառակերության, խարդախության և վստահության խախտման մեջ մեղադրվող Նեթանյահուն շաբաթական երեք անգամ ցուցմունք կտա: 2019 թվականին նրան մեղադրանք է առաջադրվել երեք գործով, որոնք վերաբերում են միլիոնատեր ընկերների կողմից նվերներ ստանալուն և բարենպաստ լուսաբանման դիմաց լրատվամիջոցների ղեկավարներին ծառայություններ մատուցելուն: Նեթանյահուն հերքում է իր դեմ մեղադրաքները։