Հասարակություն

Սրբուհի Գալյանն արժանացել է Anticorruption Champions Awards մրցանակին

ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին 2024 թվականին ճանաչել է կոռուպցիայի դեմ պայքարի առաջատարներից՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը որպես կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն գործիք կիրառելու համար:

Ինչպես հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, Anticorruption Champions Awards մրցանակը Սրբուհի Գալյանին հանձնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: 

ՀՀ արդարադատության նախարարությունը նշում է, որ նա Հայաստանում առաջին Anticorruption Champions Awards-ի մրցանակակիրն է:

Սրբուհի Գալյանը ՀՀ արդարադատության նախարար է նշանակվել 2024 թվականի նոյեմբերի 5-ին։

Կարդացեք նաև

Back to top button