Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) 6-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում։
32-ամյա մարզիկը Դուբայում մենամարտեց Տանզանիայի ներկայացուցիչ Սվահիբու Ռամազանի հետ և հաղթել է տեխնիկական նոկաուտով:
Գյումրեցի բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 6 մենամարտ և տարել նույնքան հաղթանակ:
Աղբյուր՝ armsport.am