Իսրայելն այսօր հարվածել է Սիրիայիին։ AFP-ի թղթակիցը մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնում լսել է պայթյունի ձայներ եւ տեսել օդ բարձրացող ծխի քուլաներ։
Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների պաշտպանության սիրական կենտրոնի տվյալներով 100-ից ավելի հարվածներ են եղել, հայտնում է BBC-ին։
Կազմակերպությունը հայտնել է, որ վերջին երկու օրերին Իսրայելը մոտ 250 ավիահարված է հասցրել Սիրիայի տարածքին։
Իսրայելի պաշտպանության բանը չի մեկնաբանում այս հաղորդումները, բայց հերքում է իսրայելական ցամաքային զորքերի՝ Սիրիայի տարածք խորանալու մասին տեղեկությունները։




