Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին հատվածում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։
Մ-1 ճանապարհի կմ41+420-ից՝ Նոր Եդեսիայի հանգույցից մոտ 200 մետր դեպի Գյումրի ընթացող հատվածում, Մ-1 միջպետական ճանապարհի երկկողմանի երթևեկությունը տեղափոխվում է դեպի Հյուսիս-հարավ նորակառույց ճանապարհ։
Ճանապարհը կահավորված է ճանապարհային նշաններով և անվտանգության այլ տարրերով՝ համաձայն ՀՀ ՆԳՆ ոստիկանության կողմից հաստատված երթևեկության կառավարման պլանի։
Վարորդներին խնդրում են լինել ուշադիր և հետևել ճանապարհային նշաններին։