ԿարևորՀասարակություն

Ձկնագողության դեմ հետևողական պայքարի ընթացքում առգրավվել է 257կգ սիգ

Սիգի ձվադրման ժամանակաշրջանով պայմանավորված նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում ՇՄՆ Էկոպարեկային ծառայության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ոստիկանության աշխատակիցների համատեղ շուրջօրյա ուժեղացված ստուգայցերի ընթացքում Սևանա լճում, հարակից բնակավայրերում, Երևան քաղաքի, ՀՀ մարզերի ավտոճանապարհներին, շուկաներում և բացօթյա վաճառակետերում հայտնաբերվել և առգրավվել է․

  • 257կգ ձուկ
  • 6 ապօրինի վաճառք
  • 3 ապօրինի տեղափոխում
  • 3 ձկնագողություն
  • 6 լողամիջոց
  • 4 ձկնորսական ցանց
  • Հարուցվել է 7 վարչական և 4 քրեական վարույթ
  • Շրջակա միջավայրին պատճառված վնասի չափը 1.104.500դր է

Առգրավված ձկները համապատասխան փորձաքննությունից հետո հանձնվել են հատուկ խնամքի կենտրոններ։

Ոչ պիտանի ձկնաքանակը ոչնչացվել է՝ սահմանված կարգի համաձայն։

Կարդացեք նաև

Back to top button