Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության շտաբ, ասված է ԵՄ առաքելության X-ի էջում արված գրառման մեջ:
«Պատիվ ենք ունեցել հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեր շտաբում, որտեղ նրան ծանոթացրել ենք առաքելության վերջին աշխատանքին։ Դեսպանը միացել է Խաչիկ գյուղի պարեկին՝ տեղում ականատես լինելու մեր աշխատանքին։ Շնորհակալություն շարունակական աջակցության և համագործակցության համար»,- նշված է գրառման մեջ:
Honored to host the Ambassador of 🇫🇷 to Armenia @O_Decottignies at our headquarters, where he was briefed on the latest work of the Mission.🇪🇺🇦🇲 He also joined a patrol in Khachik village to witness our efforts on the ground. Grateful for the continued support and collaboration. pic.twitter.com/jvIuiCcBpe
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) December 8, 2024