
Դեկտեմբերի 8-ի առավոտյան Սիրիայում ապստամբ զինյալները մտել են Դամասկոս։ Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն, կառավարական ուժերը լքել են քաղաքի կենտրոնը։
Սիրիայի վարչապետ Մուհամմադ Ղազի ալ-Ջալալին հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել սիրիացի ժողովրդի ընտրած ցանկացած ղեկավարության հետ և ցանկացած միջոց ձեռնարկել իշխանությունը «փոխանցելու» համար, հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը։
Սիրիական ապստամբների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան կիրակի հայտարարել է, որ Դամասկոսում կառավարական հաստատությունները կմնան վարչապետի հսկողության տակ մինչև իշխանության պաշտոնական փոխանցումը։
Բաշար ալ-Ասադը լքել է Դամասկոսը՝ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։ Նա կիրակի մեկնել է Դամասկոսից անհայտ ուղղությամբ, Reuters-ին հայտնել են բանակի երկու բարձրաստիճան սպաներ:
Դամասկոսի միջազգային օդանավակայանը դադարեցրել է թռիչքները։



