1988թ. դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը 11:41 րոպեին, Հայաստանը ցնցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից:
Վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։
Պաշտոնական տեղեկություններով՝ Սպիտակի երկրաշարժից զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ է դարձել, անօթեւան է մնացել 530 հազար բնակիչ:
Երկրաշարժի հետևանքով հիմնովին ավերվեց Սպիտակ քաղաքը: Սպիտակի և մոտակա գյուղերի հետ մեկտեղ բնության տարերքը ավերեց 21 քաղաք ու ավան, 324 գյուղ, ոչնչացրեց
Հայաստանի երկրորդ քաղաք Լենինականի (այժմ Գյումրի) բնակելի, սոցիալական եւ արդյունաբերական ֆոնդի 80 տոկոսը:
Ամեն տարի այս օրը ՀՀ-ում և Սփյուռքում միլիոնավոր հայեր հարգանքի տուրք են մատուցում Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին:
Այս տարիների ընթացքում Կառավարությունը մեկ անգամ չէ, որ խոստացել է շրջանառությունից հանել «աղետի գոտի» ձևակերպումը։ Պետական մի շարք ծրագրեր ուղղված են եղել երկրաշարժի հետևանքով տունը կորցրած անօթևաններին բանկարաններով ապահովելուն, սակայն իրականացված ծրագրերով խնդիրը հիմնովին չի լուծվել: 2022թ-ին ին Կառավարությունը հայտարարեց՝ մտադիր է մինչև 2027 թվականը 88-ի երկրաշարժի գոտին ազատել տնակներից։
Սա աղետի գոտին վերականգնելու արդեն 5-րդ պետական ծրագիրն է:
2019թ․ սկսած՝ Դեկտեմբերի 7-ը Հայաստանում նշվում է որպես երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օր: