Ռուսաստանը կարծում է, որ ուկրաինական ճգնաժամը միայն Մոսկվայի եւ Վաշինգտոնը գործը չէ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիեւի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից հրաժարվելու, երկրում արեւմտյան ռազմակայանները փակելու եւ օտարերկրյա զորքերի հետ զինավարժությունները չեղյալ հայտարարելու դեպքում։
«Արեւմուտքը պետք է հաշվի առնի իրողությունները տեղում»,- ասել է Լավրովը։
Ըստ նրա՝ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալ Թրամփի վարչակազմի մասին Մոսկվան կդատի կոնկրետ քայլերով՝ նշելով, որ հեռացող Բայդենը ծանր ժառանգություն է թողել։




