ԿարևորՄիջազգային

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ չի ենթարկվի ռազմական դրության վերաբերյալ որևէ հրամանի

Կորեայի Հանրապետության պաշտպանության փոխնախարար Կիմ Սոն Հոն խոստացել է, որ իր գերատեսչությունը չի կատարի ռազմական դրություն հաստատելու հրամանը, եթե այն տրվի։ Նրա հայտարարությունը հեռարձակել է YTN հեռուստաալիքը։

Կիմ Սոն Հոնը պաշտպանության նախարարի հրաժարականից հետո կատարում է գերատեսչության ղեկավարի պարտականությունները։

«Այսօր առավոտյան ի հայտ եկած երկրորդ ռազմական դրության մասին պնդումները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը, եթե անգամ ռազմական դրություն հայտարարելու պահանջներ լինեն, պաշտպանության նախարարությունը և միացյալ շտաբի պետերը չեն ընդունի դրանք»,- ասել է նա։

Նախագահ Յուն Սոկ Յոլը դեկտեմբերի 3-ի երեկոյան ռազմական դրություն էր հայտարարել, սակայն վեց ժամ անց չեղարկել էր այն՝ ընդունելով խորհրդարանական քվեարկության արդյունքները։

Ընդդիմությունը իմփիչմենթի գործընթաց է սկսել դեկտեմբերի 4-ին՝ համարելով, որ Յուն Սոկ Յոլը խախտել է սահմանադրությունը, քանի որ ռազմական դրության հիմք չկա։ Քվեարկությունը սպասվում է դեկտեմբերի 7-ին։

Խորհրդարանում 108 մանդատ ունեցող իշխող «Քաղաքացիական ուժ» կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ նախագահը պետք է դադարեցնի իր լիազորությունները: Իմպիչմենտի համար անհրաժեշտ է պատգամավորների 300 ձայնից 200-ը։

Իմպիչմենտի միջնորդություն է ներկայացրել 191 ընդդիմադիր պատգամավոր։

Կարդացեք նաև

Back to top button