Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հայտարարել է, որ պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի և Վրաստանի կառավարության որոշ անդամների նկատմամբ, հայտնում է Reuters-ը։
Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել 19 հոգի, այդ թվում՝ Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարը և ներքին գործերի նախարարը։
Իվանիշվիլին իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիրն է, դոլարային միլիարդատեր, որը վրացական քաղաքականության ամենաազդեցիկ դեմքն է:
ԵՄ անդամակցության բանակցությունները մինչեւ 2028 թվականն օրակարգից հանելու մասին վարչապետ Կոբախիձեի հայտարարությունից հետո Վրաստանում սկսվեցին բողոքի գործողություններ, իսկ լարվածությունը վերածվեց ցուցարարների և ոստիկանների միջեւ բախումների։
Զելենսկին պաշտոնյաներին մեղադրել է «Վրաստանի և նրա ժողովրդի շահերը վաճառելու» մեջ և Ուկրաինայի եվրոպացի գործընկերներին և ԱՄՆ-ին կոչ արել միանալ իրեն։
Պատժամիջոցներ ենթադրում են ֆինանսական գործողությունների, Ուկրաինա մուտքի և Ուկրաինայում սեփականության իրավունքի սահմանափակումներ։




